Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարդիկ մոտենում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարեւում, շփվում  եւ լուսանկարվում են նրա հետ: Նրա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:

«Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին! մարդ կա՝ հիմա վատացել ա»,- գրել է պատգամավորը:
Նշենք, որ այս պահին երկրորդ նախագահը Ֆրանսիայի հրապարակում է, մասնակցում է ընդդիմության մեծ հանրահավաքին: