Ռուսաստանում գործում են մոտ 7,5 հազար ծայրահեղական կայքեր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը:
Նա հայտնել է համալիր-միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, որ թույլ կտան սահմանափակել նման ռեսուրսների գործունեությունը:
Նուրգալիեւը հիշեցրել է, որ «արդեն փոփոխություններ են արվել դաշնային օրենքում, այժմ որոշ դեպքերում կայքերը համարվելու են լրատվամիջոցներ»:




























