«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այսօր` օգոստոսի 3-ին կայացել է 900 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 366.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակման գինը կազմել է 366.50 դրամ:

Նշենք, որ նախորդ շաբաթավերջին դոլարի փոխարժեքը գրանցեց վերջին ամիսների ամենացածր ցուցանիշը` 363 դրամ: