Հայաստանում Եվրամիության պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել ռումին Տրայան Խրիստեան (Traian Hristea):

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը օգոստոսի 3-ին հայտնել է 25 երկրներում ԵՄ պատվիրակությունների ղեկավարների նշանակումների մասին:

Նշանակվել է նաեւ Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար. Նա ֆրանսիացի Ժան-Մորիս Ռիպերն է: