Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 189 անձի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):




























