Այսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով տարբեր փողոցներ: Ակցիաներից մեկի ժամանակ` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոցի հետևանքով վատացավ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը:
Քաղաքացիներն արագ օգնություն ցուցաբերեցին լրագրողին, ջուր ցողեցին դեմքին, որ ուշքի գա:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից՝ չնայած անձրևային եղանակին, սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:




























