ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համաձայնեցնել Սիրիայի հարցով բանաձեւի նախագիծը: Օգոստոսի սկզբին Համա քաղաքում նոր թափով սկսվել են կառավարական ուժերի եւ ընդդիմության բախումները: Դամասկոսում եւս անհանգիստ է, բայց վերջին օրերին տուժածների մասին տեղեկություններ չկան:
ՄԱԿ-ի ԱԽ-ում, սակայն, որեւէ կոնկրետ որոշման չեն հանգել: Առայժմ հայտնի է միայն, որ ռազմական միջամտության մասին խոսք չի գնում, սակայն քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների հավանականությունը չափազանց բարձր է:
Նշենք, որ հուլիսի 31-ին բախումների արդյունքում Համայում զոհվել է ավելի քան 100 մարդ: Օգոստոսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտակարգ քննարկումներ էին սկսվել:




























