Սիդնեյ քաղաքում կարողացել են փրկել 18-ամյա աղջկան, ում մարմնին տեղադրված էր պայթուցիկ սարք: Սկզբում  հաղորդվել էր, որ խոսքը գնում է ռմբակոծող ահաբեկչի մասին, սակայն հետո պարզվել է, որ աղջիկը գողերի զոհ է դարձել, ովքեր ներխուժել են տուն եւ նրա պարանոցին փաթաթել ռումբը:

Պատանդին ազատելու համար մասնագետներից պահանջվել է մոտ 10 ժամ: Օգոստոսի 3-ի առավոտյան հայտնի է դարձել, որ  Աիդնեյի ժամանակակից շրջաններից մեկում հայտնաբերվել է պայթուցիկ սարքը մարմնին աղջիկ:

Պայթուցիկ սարքից բացի` կար նաեւ նամակ, որում փրկագին էր պահանջվում: Լրատվամիջոցների տեղեկություններով` աղջիկը Սիդենայի ամենահարուստ ընտանիքներից մեկից է: Այլ տեղեկությունների ինքնակոչների վերաբերյալ չեն հաղորդվում, տեղեկացրել է Lenta.ru-ն` վկայակոչելով SkyNews-ին: