Ֆինլանդիան գրեթե անկասկած ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի, շվեդական հեռուստատեսությանն ասել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։

«Մենք քիչ թե շատ գիտենք, որ նրանք (Ֆինլանդիան) ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնեն։ Եվ դա փոխում է ողջ հավասարակշռությունը… Եթե մեր երկրներից մեկը միանա, լարվածությունը կմեծանա»,- SVT հանրային հեռուստաալիքին ասել է Լինդեն:

Ակնկալվում է, որ ե՛ւ Շվեդիան, ե՛ւ Ֆինլանդիան ռազմական դաշինքին միանալու որոշում կկայացնեն մոտակա շաբաթների ընթացքում:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ուրբաթ օրը ասել է, թե ակնկալում է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան միաժամանակ կընդունեն նմանատիպ որոշումները։