Այսօր՝ մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ պետքարտուղարությունից:

Պետքարտուղար Բլինքենը եւ Արարատ Միրզոյանը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ((Strategic Civil Nuclear Cooperation) ռազմավարական փոխգործակցության եւ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։