Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երեւանի կենտրոնում։

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է երթ անցկացնել Մեսրոպ Մաշտոցի պողոտայով։

Երթից հետո շարժման մասնակիցները կվերադառնան հետ՝ Ֆրանսիայի հրապարակ։

Երթին մասնակցում է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։