Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 2-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։