Եվրամիության երկրները կշարունակեն ռուսական գազի համար վճարել եվրոյով կամ դոլարով, հայտարարել է Ֆրանսիայի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարար Բարբարա Պոմպիլին, փոխանցում է Reuters-ը։
«Մենք բոլորս համաձայն ենք, որ կշարունակենք վճարել եվրոյով եւ թույլ չենք տա, որ պայմանագրերը միակողմանի փոխվեն»,- Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ ասել է Պոմպիլին:
Սպասվում է, որ երեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը կավարտի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ վեցերորդ փաթեթը, որը կներառի ռուսական նավթի գնման արգելքը։




























