Դիմադրության շարժումը մայիսի 3-ին կշարունակի քաղաքացիական անհնազանդության մասշտաբային ակցիաները ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Ճանապարհները, փողոցները, մայրուղիները կփակվեն: Այս մասին մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա աջակիցներին առաջարկեց մնալ Ֆրանսիայի հրապարակում։ Ակցիաները, ինչպես եւ այսօր, կսկսվեն ժամը 8:30-ին։

Ընդդիմադիրներն ու նրանց համախոհները կբաժանվեն խմբերի եւ կարգելափակեն երթեւեկությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

«Խմբի մնացած անդամները ժամը 08:15-ից կլինեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից արդեն ձեւավորված խմբերը կշարժվեն տարբեր ուղղություններով։