Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքացիական միջուկային էներգետիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը կամրապնդի ռազմավարական երկկողմ հարաբերությունները եւ լայնածավալ դրական ազդեցություն կունենա համատեղ աշխատանքի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանն այսօր ստորագրել են Քաղաքացիական միջուկային ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր (NCMOU), որը թույլ կտա խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսության հետ կապված հաջողությունների հիման վրա:
«Այս Փոխըմբռնման հուշագիրը բարելավում է համագործակցությունը (Հայաստանի եւ ԱՄՆ-ի) էներգետիկ անվտանգության ոլորտում եւ ամրապնդում է դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները։
Միացյալ Նահանգները եւ Հայաստանը համագործակցության երկար պատմություն ունեն հարաբերությունների ողջ սպեկտրում, ներառյալ անվտանգության, էներգետիկայի, առեւտրի եւ զենքի չտարածման ոլորտները: Քաղաքացիական միջուկային էներգետիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը կամրապնդի ռազմավարական երկկողմ հարաբերությունները եւ լայնածավալ դրական ազդեցություն կունենա համատեղ աշխատանքի վրա։
Միջուկային ոլորտում փոխըմբռնման հուշագրերը դիվանագիտական մեխանիզմներ են, որոնք ամրապնդում եւ ընդլայնում են Միացյալ Նահանգների եւ գործընկեր երկրի միջեւ ռազմավարական կապերը՝ համագործակցության հիմք եւ փոխհամաձայնեցված մոտեցում ապահովելով քաղաքացիական նպատակներով միջուկային զենքի չտարածման հարցում, ինչպես նաեւ կառավարության փորձագետների, արդյունաբերության, ազգայինի լաբորատորիաների եւ ակադեմիական հաստատությունների փոխգործակցության համար։
Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաթուղթը ստորագրել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։




























