Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցներից 8 անձ բերվել է ոստիկանությունը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ( ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։