Քաղաքացիները անհնազանդության բողոքի ցույց են կազմակերպել նաեւ Վայոց Ձորի մարզում: Մասնավորապես, տեւական ժամանակ փակ է եղել նաեւ Վայոց Ձորից մայրաքաղաք Երեւան բերող գլխավոր մայրուղին: Ակցիան համակարգել են ՀՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչները:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Բացի այդ, այսօր ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:




























