Վայքում քաղաքացիները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ինչպես Հանրապետության մի շարք քաղաքներում, այստեղ նույնպես  քաղաքացիները փակել են ճանապարհներ։ Վայքում հնչում էին Արցախին նվիրված հայրենասիրական երգեր:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Բացի այդ, այսօր ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: