Եվրամիությունը հույս ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ընդունել ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստում, հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն հույս ունի սահմանափակել Ռուսաստանից էներգակիրների արտահանումը։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կառաջարկի ԵՄ պատժամիջոցների փաթեթ, ներառյալ ռուսական նավթի գնման հնարավոր էմբարգոն:
Բորելը, որը նախագահում է Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստերում, հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարող է «միջոցներ ձեռնարկել այս ներմուծումը զգալիորեն զսպելու համար», սակայն խոստովանել է, որ դեռեւս համաձայնություն չկա բոլոր անդամների կողմից։ «Բայց ես վստահ եմ, որ գոնե նավթի ներկրման հետ կապված այս համաձայնությունը հնարավոր կլինի մինչեւ Խորհրդի հաջորդ նիստը»,- հավելել է նա։
Խորհրդի նիստերը նախատեսված են այս ամսվա մայիսի 10-ին եւ 16-ին։




























