Մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։ Այն սկսվեց Ֆրանիսայի հրապարկում Սիրուշոյի ելույթով։

Երգչուհու ամուսինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, բերման էր ենթարկվել բողոքի ակցիաներին մասնակցելու համար, ապա ազատ արձակվել։ Երեքշաբթի Երեւանում եւ Հայաստանի մարզերում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Խաչմերուկներն արգելափակվել են, երթեւեկությունը կաթվածահար է եղել։