Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը կօգտագործի վետոյի իրավունքը՝ արգելափակելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես՝ որպես ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Խորվաթիան ներկայացնող երկրի նախագահ, վետո կդնեմ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու հրավերին, եթե դա լինի այս մակարդակի վրա»,-ընդգծել է Միլանովիչը։

Միաժամանակ, նա վստահ չէ, որ կարող է ազդել իրավիճակի վրա, եթե Հելսինկիի եւ Ստոկհոլմի հրավերն ուղարկվի ավելի ցածր քաղաքական մակարդակով։