Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը: Մինչեւ այդ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել էր ընդդիմադիրների երթը՝ Երեւանի կենտրոնական փողոցներով։

Երթից առաջ  Ֆրանսիայի հրապարակում կատարումներով հանդես էր եկել երգչուհի Սիրուշոն։ Նա հանրահավաքի մասնակիցների հետ հայրենասիրական մի շարք երգեր է կատարել, բայց այս անգամ ոչ բեմից, այլ ցուցարարների շարքերում կանգնած։

Նշենք, որ Երեւանում երեկ եւ այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել. փակվել են մի շարք փողոցներ: Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկել 237 անձի։