NASA-ն վերջին նախապատրաստություններն է անում հետազոտական «Յունոնա» զոնդի մեկնարկից առաջ: Զոնդը պետք է ուղարկվի դեպի Յուպիտեր: Ինչպես հայտնում է «Վեստին», Արեւային համակարգի ամենամեծ մոլորակին զոնդը կմոտենա 2016 թվականին: Նա պետք է պարզի մոլորակի քիմիական կազմը եւ հետազոտի երկնային մարմնի բեւեռային փայլերը:
Նախագծի արժեքը 1 մլրդ դոլար է:




























