Դանիան եւ Ֆինլանդիան աջակցում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Այս մասին Կոպենհագենում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են երկրների վարչապետները, հաղորդում է Reuters-ը։
«Այն, ինչ այսօր նավթի մասով առաջարկում է Եվրահանձնաժողովը, իսկապես կզգացվի Ռուսաստանում, ուստի մենք աջակցում ենք դրան»,-ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը:
«Մեզ ավելի շատ պատժամիջոցներ են պետք, այդ թվում՝ էներգետիկայի նկատմամբ, եւ ես գնահատում եւ ողջունում եմ պատժամիջոցների հանձնաժողովի վերջին առաջարկները, օրինակ՝ նավթի եւ այլ հարցերի վերաբերյալ»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։




























