Մենք հայտարարում ենք, որ մեր դեմ, ժողովրդի դեմ փակ ճանապարհ չկա. քիչ հետո Դեմիրճյան փողոցը կբացվի. Պիտի մենք լարենք, ինքը փախնի, մինչեւ վերջնական լարենք, ուղարկենք այնտեղ, որտեղ բոլորս ցանկանում ենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քիչ հետո Դեմիրճյան փողոցը կբացվի, բացելու փորձեր էլ արեցինք, իրենք էլ հասկացան, որ քիչ հետո կբացեն, մենք մեր երթը կշարունակենք»,-ասաց նա:
Ներկաները սկսեցին վանկարնել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Որոշ ժամանակ անց, իսկապես ոստիկանական շղթան բացվեց, եւ ընդդիմությունը Դեմիրճյան փողոցով շարունակեց երթը:











