Նիկոլն այսօր չլաչառացավ, իշխանական պատգամավորներից այսօր ոչ մեկ առյուծ չկտրեց, որովհետև դուք կայիք։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
նա նշեց՝ սա վկայում է մեկ բան.
«Սրանք վերջում խելոք, մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականը։ Սրանք որ ասում եմ, Նիկոլ Փաշինյանն է, մնացածը մեկ օրվա մեջ ծախվող են։ Պետք է ուղղակի ավելի զորեղանանք, որ Հայաստանը զգա՝ Փաշինյանն այլևս չկա»,-ասաց Մանուկյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրժարականի պհանջով ընդդիմության կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան պխողոտա, այստեղ մնացել են շուրջ մեկ ժամ, որից հետո ոստիկանները բացեցին Դեմիրճյան փողոցը, որը մինչ այդ փակ էր եւ ընդդիմության ենթը շարժվեց այդ փողոցով առաջ:











