Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը` Ռենդին հեռանում է եղբոր ընկերությունից, որտեղ նա զբաղեցնում էր մարկետինգի գծով տնօրենի պաշտոնը, հաղորդում է Digital Trends-ը:

Մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ քույրը, ով աշխատում է 2004-ից, որոշել է նոր սոցիալական ցանց կամ մեդիանախագիծ սկսել:

Ընկերությունում հաստատել են Ռենդիի հեռանալու լուրը. «Մենք շնորհակալ ենք նրան արված կարեւոր աշխատանքի համար»,- ասել են Facebook-ից:

Ինչպես գրում է All Things Digital-ը, Ռենդին վերջերս է փոքրիկ ունեցել, եւ արձակուրդի ընթացքում ժամանակ է ունեցել մտածելու իր քայլերի մասին ու գալ նման եզրակացության: Ռենդին վստահ է, որ Մարկն ուրախ կլինի իր հաջողություններով: