Թեհրանում ձերբակալվել են երիտասարդներ, ովքեր ջրում էին միմյանց հասարակական այգում: Երիտասարդներին մեղադրել են «իսլամական սկզբունքների եւ նորմերի» խախտման մեջ, հաղորդում է PAYVAND.com-ը:

Թեհրանի ոստիկանության ղեկավար Հոսսեյն Սայեդինիան հաղորդել է, որ կանխվելու են «հասարակական կարգը եւ անվտանգությունը խախտող բոլոր ակտերը»:

Երիտասարդ տղաներն ու աղջիկներն անցյալ շաբաթ հավաքվել են Թեհրանի այգիներից մեկում  «ջրային պատերազմի համար»: Միջոցառումը կազմակերպվել է Facebook սոցիալական կայքի միջոցով` ներառելով մոտ 800 մարդկանց:

Հայտնի չէ, թե քանի մարդ է ձերբակալվել: