Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը հայտարարել է, որ իշխանություններն ավելի քան 2 միլիարդ ավստրալիական դոլար (1.4 միլիարդ դոլար) են հատկացրել՝ երկրի ռազմածովային ուժերի վերազինման եւ հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավստրալական նավատորմի վերազինումն առաջին հերթին կապված կլինի ԱՄՆ-ից գնված Sea Sparrow (ESSM) Block 2 միջին հեռահարության կառավարվող զենիթային հրթիռների հետ։ Դրանց առաջին խմբաքանակը ժամանել է Ավստրալիա փորձարկման համար, հրթիռները նախատեսվում է համալրել Anzac դասի հետախուզանավով եւ Hobart դասի կործանիչներով, ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այդ հրթիռների որոշ բաղադրիչներ կարտադրվեն ազգային պաշտպանության գործարաններում, ինչը թույլ կտա Ավստրալիայի ռազմարդյունաբերական համալիրին ավելի կարեւոր դեր ստանալ սպառազինության միջազգային շուկայում։





























