Ռուսական յուրաքանչյուր հինգերորդ ընկերությունում ՏՏ մասնագետների պակաս է զգացվում, մինչդեռ գործատուների 51 տոկոսը պատրաստ չէ ֆինանսապես աջակցել իր աշխատակիցներին տնտեսական անկման ժամանակ, ասվում է TalentTech ՏՏ հոլդինգի հետազոտության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետազոտության համաձայն, որին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 280 ընկերություններ, գործատուների 70 տոկոսի մոտ ՏՏ մասնագետների արտահոսքի պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջացել, սակայն ընկերությունների 21 տոկոսում ՏՏ թափուր աշխատատեղերի համալրումը դժվարացել է։

Վերլուծաբանները նաեւ նշել են, որ աջակցության ամենահայտնի միջոցներն ամբողջ անձնակազմի աշխատավարձերի ընդհանուր ինդեքսավորումը, որոշ աշխատողների աշխատավարձերի բարձրացումները եւանհատական ​​ֆինանսական աջակցության վճարումներն էին: Սակայն ավելի հաճախ գործատուները ոչ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում աշխատողներին. ընկերությունների 78 տոկոսը կանոնավոր հանդիպումներ է ունենում ղեկավարության հետ, 43 տոկոսը հոգեբանական օգնություն է տրամադրում աշխատակիցներին, իսկ 15 տոկոսը սկսել է ընդլայնել սոցիալական փաթեթները:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր հինգերորդ գործատուն սկսել է կրճատել անձնակազմը, 31 տոկոսը չի դիմել զանգվածային կրճատումների, սակայն թույլ է տվել այդ քայլը, 48 տոկոս նշել է, որ կրճատում չի պլանավորում: