Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնում կհանդիպի իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ, որտեղ նրանք կքննարկեն ասիական երկրների կողմից նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման հնարավորությունը՝ ռուսական էներգիայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար, գրում է Bloomberg-ը։

Երկու ղեկավարներն էլ մտադիր են քննարկել հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ համագործակցության նոր ռազմական պայմանագիրը։

«Ակնկալվում է, որ երկկողմ հանդիպումները նվիրված կլինեն Ուկրաինա Ռուսաստանի անօրինական ներխուժմանը եւ նրան, թե ինչպես միջազգային դաշինքները կարող են շարունակել առավելագույն ճնշում գործադրել նախագահ Պուտինի ռեժիմի վրա»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան ավելի վաղ հայտարարել էր, որ Տոկիոն մտադիր չէ անհապաղ դադարեցնել նավթի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես հնարավոր պատժամիջոցային քայլ։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումների մասով 3.6 տոկոս է կազմում, ԲՀԳ-ի մատակարարումների մասով՝ 8.8 տոկոս։