Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանը։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հույս հայտնեց, որ նման հայտարարությունները հնարավորինս քիչ կհնչեն։ «Խոսքը հայտարարությունների մասին է, որ Երեւանը եւ Հայաստանի մյուս տարածքները պատկանում են Ադրբեջանին»,-պարզաբանեց Գրիգորյանը։