Հարցեր կան, որոնց պատասխանները ստանալուց հետո կարող ենք սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ քննարկումները շարունակվում են։ «Երբ հնարավոր հանդիպում նախանշվի, այդ մասին կհայտարարվի հրապարակայնորեն»,-հավելեց Գրիգորյանը։