Ներկայումս ինտենսիվ քննարկումներ են ընթանում սահմանների սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման շուրջ, եւ հույս կա, որ դրանք կավարտվեն մոտ ապագայում։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հույս ուներ, որ մինչեւ ապրիլի վերջ լուծումը կգտնվի եւ հնարավոր կլինի առաջ գնալ։ «Հարցերը վերաբերում են աշխատանքային խմբի մոտեցումներին։ Միանշանակ պատասխաններ չեն ստացվել։ Հենց դա տեղի ունենա, այդ մասին կհայտարարվի հրապարակային»,-ասաց նա։











