Անվանի հայազգի երգահան Միշել Լեգրանի եւ երգչուհի Թամարա Գվերցիտելիի «Շերբուրգյան անձրեւանոցներ» համերգը տեղի կունենա օգոստոսի 15-ին Վրաստանում:

Համերգը կանցկացվի Բաթումիում` Պայացա հրապարակում: Համերգի սկիզբը ժամը 21:00-ին է: Համերգին կմասնակցեն Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, իտալացի դիրիժոր Ժան-Լուկա Մարչիանոն:

Համերգի կազմակերպիչներն են Ջեո-արտ հոլդինգը, Աջարիայի կառավարությունը եւ Բաթումիի քաղաքապետարանը, հաղորդում է «Գռուզիա online»-ը: