Վայոց ձորի մարզի Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կիլոմետրում օգոստոսի 3-ին դեռեւս չպարզված հանգմանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ՕՕ 361 համարանիշի եւ «Պեժո 206» մակնիշի 59 Ա 86310 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայք քաղաքի բնակիչ 24-ամյա Էդվարդ Սարգսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վայք քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:




























