Սեւանա լճի «Հարսնաքարի» լողափից 14 մ հեռավորության վրա օգոստոսի 3-ին շրջվել է ջրային մոտոցիկլետը, իսկ վարողը եւ ուղեւորը ընկել են ջուրը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ժամը 19.05-ին ջրից դուրս են բերել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 4 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ 42-ամյա Արմեն Հովհաննիսյանին եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 16 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ 30-ամյա Դավիթ Մարությանին, որոնց ցուցաբերվել է 1-ին բուժօգնություն: