Ադրբեջանի իշխանությունները որոշել են Հայաստանի հետ սահմանին երկու նոր անցակետերի գտնվելու վայրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։
«Անցագրային կետերի եւ տարածքների ցանկում, որոնցով անցնում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը» համապատասխան լրացումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթղթի համաձայն՝ «անցակետերը կտեղակայվեն Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանների համապատասխանաբար Էյվազլի եւ Ղազանչի բնակավայրերի տարածքում։ Սահմանային հսկողության լրացուցիչ կետեր կհայտնվեն նաեւ Ֆիզուլիի եւ Զաքաթալայի միջազգային օդանավակայաններում»։





























