Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն օգոստոսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների oգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ Փրկարարական ոիժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:

Ժամը 15.52-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 73-ամյա Նինել Սահակյանի դին: