Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։ Հեղինակներն են` ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Վահագն Հովակիմյանը։ 

Օրենքի նախագծի ընդունման դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102.-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: