2014թ. սկզբին Նյու Յորքի համալսարանում կազմակերպվելու է Մեծամորում ամերիկյան գիտնականների հետ համագործակցությամբ իրականացված հետազոտական աշխատանքների ցուցահանդես: Այդ մասին օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության  պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով, այդ ցուցահանդեսի համար Մեծամորի պեղումներին նվիրված առանձին տեղեկատուներ, գրքեր են հրապարակվելու: