«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար Beeline Blade եւ Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին` տարաժամկետ վճարման պայմանով:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարաժամկետ վճարման հնարավորությունից հաճախորդները կարող են օգտվել, միանալով Beeline բջջային կապի կորպորատիվ հետվճարային սակագնային փաթեթներից որեւէ մեկին: Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 եւ 103800 դրամ:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում  առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը  վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում  (ամիսը 7500 դրամ): Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց: