«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ոստիկանությանը կոչ է արել ստուգել այն մարդկանց «ապաստարարնները», որոնք մամուլում հրապարակում են նյութեր, ըստ որոնց ՔՊ-ական պատգամավորները բանակցում են ընդդիմության հետ իշխանության անցում փոխանցման շուրջ։

«Կոչ եմ անում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին մտնել ու ստուգել նման նյութեր երկնած մարդկանց ապաստարանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր։ Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ հնարավորինս շուտ այս ամենի դեմն առեք»,- հայտարարեց Ալեքսանյանը։