Վիենայում հոկտեմբերի 21-ին ավարտվել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Եռօրյա բանակցություններից հետո ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեին հաղորդել է, որ Իրան հարստացված ուրան մատակարարելու համաձայնագրի նախագիծը փոխանցվել է Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների հավանությանը: CNN –ի հաղորդմամբ, մասնակիցները համաձայնագրին պետք է հավանություն տան մինչեւ ուրբաթ, հոկտեմբերի 23-ը:
Չնայած, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը չի հայտնել համաձայնագրի մանրամասնությունները, Associated Press գոործակալությունը ,հղում կատարելով դիվանագիտական աղբյուրի վրա, հաղորդում է , որ համաձայնագիրը իրանական հարստացված ուրանի ներմուծման մասին է:




























