Միջերկրական ծովում սկսվել են հերթական ամենամյա ամերիկա-իսրայելյան զինավարժությունները` համատեղ փրկարարական օպերացիաների մշակման ուղղությամբ:

Թուրքիան` զինավարժությունների ավանդական մասնակիցը, արդեն երկրորդ տարին է, ինչ պաշտոնապես հրաժարվում է մասնակցությունից, հաղորդում է Jerusalem post-ը: Իսրայելը թուրքական կողմի մերժումը կապում է «Խաղաղության նավատորմի» միջադեպի հետ, որի ժամանակ 9 թուրք էր զոհվել:

Նշենք, որ 2010 թ. մայիսի 31-ին իսրայելական զինված ուժերը զավթել են թուրքական նավերը, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված: Հատուկ օպերացիայի ընթացքում թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 եւ թուրքական ծագմամբ ԱՄՆ-ի 1 քաղաքացի: