Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան արտակարգ դրություն է հայտարարել իր հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերի ֆոնին, փոխանցում է Associated Press-ը:
Համապատասխան հրամանագիրը վերջինս ստորագրել է ուրբաթ: Շրի Լանկան սննկացման եզրին է գտնվում: Երկիը դադարեցրել է արտաքին վարկերի մարումը, իսկ արտասահմանյան արժույթով պահուստները նվազել են 50 մլն դոլարից: Այս տարի երկիրը 7 մլրդ դոլարի վարկ է մարել 25 մլրդ դոլարից, որը պետք է մարվի մինչև 2026 թ.:
Ռաջապակսայի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ցուցարարների մի մասը բողոքի ցույցեր էր անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, իսկ մյուսները՝ նախագահականի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:
Կայուն արժույթի պակասը խոչընդոտում է նաեւ արտադրական հումքի ներկրումը՝ խորացնելով գնաճը, որը մարտին հասել էր 18,7 տոկոսի:





























