«Յունիբանկ»-ն սկսել է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռքբերել՝ վճարելով ցածր կանխավճար։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկից, կանխավճարը կազմում է ընդամենը 11%, իսկ ավտովարկը տրամադրվում է մինչև 48 ամիս ժամկետով` 14% տարեկան տոկոսադրույքով:

Բանկի ավտովարկավորման ծրագրերի շրջանակներում, կարելի է վարկային միջոցներ ստանալ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների  ձեռքբերման համար հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչեւ 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից:

Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:  

Նշենք, որ «Յունիբանկ»-ը ավտովարկավորման շուկայի առաջատարներից է եւ ակտիվ աշխատանքներ է տանում  այս ուղղության զարգացման նպատակով: 2011թ.-ի հունիսի 31-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 5.5 մլրդ դրամ: