ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը զգուշացրել է առաջիկա շաբաթներին Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մասին։
«Մեր ուղերձը միանշանակ է. միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի նրան, որ բոլոր կողմերից միայն պարտվողներ կլինեն»,-ասել է նա Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ «միջուկային պատերազմը չի կարելի հաղթել»։
Նա նշել է, որ կազմակերպությունը չունի որեւէ տվյալ, որը վկայում է այն մասին, որ «ռուսական միջուկային զինանոցը բերվել է ավելի բարձր պատրաստվածության Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներին»։
Միաժամանակ Սթոլթենբերգը հանդես է եկել Ուկրաինային զենքի հետագա մատակարարումների օգտին։




























