Ռուսաստանի հայերի միությունը ողջունում է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւի նախաձեռնությունը ծայրահեղականությանը հակազդելու ոլորտում իրավապահների գործունեությունը խստացնելու ուղղությամբ:
«Խնդիրն իսկապես արդիական է ռուս հասարակության համար: համաձայն եմ, որ գրեթե միշտ ազգային հողի վրա կատարված հանցագործությունները կատարվում են երիտասարդության «ձեռքերով», բայց ցավոք արմատական երիտասարդությունը միայն այսբերգի երեւացող մասն է, «մանրադրամ» արհեստավարժ տիկնիկավարների ձեռքին»,- ասված է ՌՀՄ երիտասարդության հարցեով փոխնախագահ Լեւոն Մուքանյանի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, եթե ձեւավորված ոստիկանության աշխատակիցները աշխատեն ինչպես «նախկին միլիցիան, վերջնական արդյունքը չի լինի»:
«Անհրաժեշտ է կտրել ծովահրեշի գլուխը, այլ ոչ թե մշտապես պայքարել նրա շոշափուկների դեմ: Այլապես մեր միլիցիան վաղուց լուծած կլիներ նրա հարցերը»,- ասել է Մուքանյանը:
ՌՀՄ-ն աջակցում է ռուսական իշխանությունների որոշումը` լրջորեն զբաղվել ծայրահեղականությանը եւ երիտասարդության շրջանում ազգայնական գաղափարախոսության տարածմանը հակազդելով, բայց դա «կլինի միայն համակարգային եւ մշտական մոտեցման դեպքում, կիսամիջոցներով հնարավոր չէ սահմանափակվել»:
Լեւոն Մուքանյանն առաջարկել է ՌԴ ներքին գործերի նախարարին որպես միջոցների մեկը համագործակցության հրավիրել երիտասարդական, ազգային եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, որոնք անտարբեր չեն տվյալ թեմայի նկատմամբ եւ խնդիրը գիտեն պրակտիկ գործունեությունից:




























