Եվրամիությունը վերջին փորձն է անում՝ փրկելու իրանական միջուկային գործարքը, գրում է Financial Times-ը։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Financial Times-ին ասել է, որ ինքը «միջին ուղի» է որոնում փակուղուց դուրս գալու համար։  

Բորելը դիտարկում է մի սցենար, որտեղ ԳՀՀԾ-ի արգելքը հանվում է, բայց պահպանվում է կազմակերպության այլ մասերի համար, որոնք «ունեն բազմաթիվ զենքեր եւ լայնածավալ բիզնես կայսրություն», ըստ FT-ի:

նա նշել է, որ կցանկանար, որ ԵՄ բանակցող Էնրիկե Մորան այցելեր Թեհրան՝ քննարկելու այդ հարցը, սակայն հավելել է, որ Իրանը «դա չի ցանկանում» եւ դիվանագիտական ​​ճնշումն անվանել է «վերջին փամփուշտ», փոխանցում է Reuters-ը։